Ռոբոտներ կպատրաստեն կենացաղային եւ տեխնիկական թափոններից

Ռոբոտներ կպատրաստեն կենացաղային եւ տեխնիկական թափոններից

ԷկոԼուր

Հայաստանում ռոբոտ ստեղծողները մտադիր են ռոբոտներ պատրաստել կենցաղային եւ տեխիկական թափոններից՝ հանրության ուշադրությունը բնության պահպանության վրա ուղղելու համար: Թափոններից ռոբոտները կստեղծվեն սույն թվականի հոկտեմբերին 3-5-ը ԴիջիԹեք Էքսպո 2014 ամենամյա միջազգային տեխնոլոգիական 10-րդ հոբելյանական ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող «Ռոբոտներն առօրյայում» փառատոնի ընթացքում կազմակերպված «EcoRobot» մրցույթի ընթացքում: Մրցույթի մասնակիցները պետք է կառուցեն ռոբոտի տեսք ունեցող կերպար՝ օգտագործելով կենցաղային և համակարգչային տեխնիկայի թափոններ՝ համակարգչի մասեր, լազերային սկավառակներ, հեռախոսներ և այլն: 

Մրցույթի մասնակիցներին աշխատանքային նյութերով ապահովելու համար պահանջվում են տարատեսակ կենցաղային և համակարգչային տեխնիկայի թափոններ, որի համար կազմակերպիչներն ակնկալում են մեր քաղաքացիների և ընկերությունների աջակցությունը: Եթե գոյություն ունեն նմանատիպ թափոններ, կազմակերպիչներն առաջարկում են դրանք օգտագործել արդյունավետ և տրամադրել մրցույթի մասնակիցներին: Վերոնշյալ թափոնների տրամադրման համար պետք է գրել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սեպտեմբերի 10-ը:  

«Ռոբոտներն առօրյայում» փառատոնի կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է:

Օգոստոս 21, 2014 at 15:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր