ՀՀ կառավարությունը նախատեսում է Հայաստանում թափոնների անձնագրավորում

ՀՀ կառավարությունը նախատեսում է Հայաստանում թափոնների անձնագրավորում

ԷկոԼուր

Հայաստանում թափոնները, լինեն դրանք հանքարդյունաբերական, թե կենցաղային պետք է անձնագիր ունենան: Այս մասին նշված է  ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի» փաթեթում, որը գործադիրը հավանության արժանացրեց սույն թվականի մայիսի 14-ին: Բացի անձնագրավորումից նախատեսվում է, որ թափոնների հեռացման վայրերի (ինչպես գործող, այնպես էլ փակված կամ կոնսերվացված) հաշվառման և նկարագրման նպատակով թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնին ներկայացնեն  ռեեստրային գրանցման հաշվետվություն  եւ ռեեստրային գրանցման թերթիկ: Թափոններ առաջացնողների կողմից կազմված թափոնների անձնագրերը բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված  մարմնի հետ չհամաձայնեցնելը, թափոնների հեռացման վայրերի  ռեեստրային գրանցման  թերթիկը, հաշվետվությունը չներկայացնել կառաջացնի յուրաքանչյուրի դեպքում տուգանք անհատ ձեռնարկատերերի  նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:

15:37 Մայիս 15, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news