Հարցում «ՀԱՅԱՏՈՄ»-ին «ԱՏ-Մետալս» ընկերության հայտնագործության վերաբերյալ

Հարցում «ՀԱՅԱՏՈՄ»-ին «ԱՏ-Մետալս» ընկերության հայտնագործության վերաբերյալ

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել «ՀԱՅԱՏՈՄ» ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանին «ԱՏ-Մետալս» հանքարդյունաբերական ընկերության հայտնագործության վերաբերյալ: Հարցման մեջ ասված է.

«Հարգարժան պարոն Վահրամ Պետրոսյան,

սույն թվականի դեկտեմբերի 17-ին «ԱՏ-Մետալս» ընկերությունը` ի դեմս ընկերության խմբի ղեկավար Համլետ Հովսեփյանի, սենսացիոն հայտարարություն արեց  իրենց կողմից մշակված  նյութի միջոցով ռադիոակտիվ թափոնների պահպանման եւ ուտիլիզացման նոր եղանակի վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ նրանք հղում արեցին Հայկական ատոմային էլեկտրակայանում կատարված փորձարկման արդյունքների եւ ՄԱԳԱՏԷ-ի առաջարկությունների վրա:

Խնդրում ենք Ձեզ, որպես ինստիտուտի ղեկավարի, որը Հայաստանում ատոմային էներգետիկայի վերաբերյալ գիտական մշակումների գծով լիազոր մարմինն է, հաստատել այս տեղեկատվության ճշմարտացիությունը, ինչպես նաեւ հայտնել, թե որ փուլում են գտնվում այս ուղղությամբ մշակումները: Փա՞կ են արդյոք այդ հետազոտությունները, թե՞ բաց են, եւ «ԱՏ-Մետալս» ընկերությունն ի՞նչ կապ ունի նմանատիպ հետազոտությունների հետ»:

13:27 Դեկտեմբեր 21, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news