Հայաստանում սնդիկը հանդիսանում է ռիսկի գործոն

Հայաստանում սնդիկը հանդիսանում է ռիսկի գործոն

ԷկոԼուր

Հայաստանում սնդիկը հանդիսանում է ռիսկի գործոն:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, 2015թ-ի տարեվերջին ՀՀ բնապահպանության նախարարին կից  գիտատեխնիկական խորհրդի նիստում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Սահակյանը ներկայացրել է Կենտրոնի կողմից 2005-2013թթ. ընթացքում ՀՀ տարբեր շրջաններում իրականացված էկոլոգաերկրաքիմիական համալիր հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն` սնդիկի չափաքանակներ  են հայտնաբերվել ՀՀ տարբեր շրջաններում, այդ թվում` հանքալեռնային, դրանց կից գյուղատնտեսական տարածքներում և քաղաքներում, ինչը փաստում է սնդիկի ռիսկի գործոնի մասին:

Սնդիկը խիստ վտանգավոր քիմիական նյութ է: Այն տոքսիկ ազդեցություն է ունենում նյարդային, մարսողական եւ իմունային համակարգերի վրա, թոքերի, երիկամների, մաշկի եւ աչքերի վրա: Հատկապես լուրջ խնդիրներ են առաջանում հղի կանանց շրջանում, քանի որ սնդիկը վտանգ է ներկայացնում պտղի ներարգանդային եւ մանկան կյանքի վաղ փուլերում զարգացման համար:

14:37 Հունվար 08, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news