Քննարկվում են Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման եղանակները

Քննարկվում են Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման  եղանակները

ԷկոԼուր

Նուբարաշենի գերեզմանոցի 900 տոննա և Հայաստանի 24 պահեստների թունաքիմիկատների ոչնչացման համար ռուս փորձագետ, «Գազաանալիտիկ համակարգեր» կազմակերպության ղեկավար Սերգեյ Կարաբաշևը առաջարկում է ռուսական արտադրության բարձր ջերմաստիճանային շարժական տեխնոլոգիան:

Տեխնոլոգիան ներկայացվեց ՀՀ բնապահպանության նախարարությանը:
Ըստ Սերգեյ Կարաբաշևի` +ժամում 100 տոննա և 500 տոննա հզորությամբ ռուսական արտադրության բարձր շարժական տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է տեղում ոչնչացնել 1-ին և 2-րդ դասի վտանգավորության թափոններ:

Սերգեյ Կարաբաշևը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հրավերով, որը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնում է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների աղտազերծում`քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագիրը:

Հուլիս 20, 2017 at 15:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր