Փետրվարի 22-ին Երևանում կանցկացվի «Աղբ չէ» ակցիան

Փետրվարի 22-ին Երևանում կանցկացվի «Աղբ չէ» ակցիան
ԷկոԼուր
 
Փետրվարի 22-ին Երևանում կանցկացվի «Աղբ չէ» ակցիան: Կազմակերպիչներն են «Էկո աղբ» կազմակերպությունը, Zero Waste Communities-ը և Green Shop 4eco-ն:
 
Կազմակերպիչները նշում են, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում են «Աղբ չէ» ակցիաները և հայտնում՝ ինչ գործողություններ է պետք անել  աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար: 
 
Որպես կամավոր ակցիային միանալ ցանկացողները կարող են լրացնել հետևյալ հայտը
 
Հիշեցնենք, որ 2018 թ-ին Երևանում անցկացվեց «Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» կարգախոսով ակցիան, որի նպատակն էր Հայաստանում թափոնների տեսակավորման խնդիրները բարձրաձայնելը, լուծումներ գտնելը և նոր մշակույթ ձևավորելը:
 
Ակցիայի մանրամասներին ծանոթացեք՝ հետևելով հղմանը:

19:07 Փետրվար 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news