Փետրվարի 26-ին Մեծ Այրումը կորոշի Ախթալայի ԼՀԿ-ի նոր պոչամբարի համար հողի կատեգորիայի փոփոխման հարցը

Փետրվարի 26-ին Մեծ Այրումը կորոշի Ախթալայի ԼՀԿ-ի նոր պոչամբարի համար հողի կատեգորիայի փոփոխման հարցը

ԷկոԼուր

Փետրվարի 26-ին` ժամը 9:30-ին, Մեծ Այրում համայնքի ավագանին նիստ կգումարի` «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի նոր պոչամբարի համար համայնքի 12 հա գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:

Նոր պոչամբարի համար անհրաժեշտ է Մեծ Այրում համայնքի 12.10684 հա եւ Ճոճկանի 27.98901 հա գյուղատնտեսական նշանակության հողեր փոխադրել արդյունաբերական նշանակության հողերի կատեգորիա: Ճոճկանի համայնքապետարանն արդեն ընդունել է որոշում հողերի կատեգորիայի փոփոխության մասին:

Մեծ Այրում համայնքի ավագանում անդամ Օլեգ Դուրգարյանը տեղեկացմամբ սույն թվականի փետրվարի 19-ին Մեծ Այրում համայնքում տարեկան հաշվետվության ներկայացման ավագանու նիստի ժամանակ համայնքապետ Սահակ Նազարյանը առաջարկել էր օրակարգ մտցնել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի համար հողի կարգի փոփոխման հարցը: Ավագանու անդամները կողմ են եղել հողի կատեգորիայի փոփոխմանը բացի Օլեգ Դուրգարյանից: Օ. Դուլգարյանը ներկաներին հիշեցրել է, որ չեն կարող նիստ գումարել, քանի որ ավագանու անդամներին պետք է 7 օր առաջ ծանուցում ուղարկվեր, ինչը չի արվել: Օ. Դուլգարյանը հայտարարել է, որ եթե նիստը գումարվի և որոշումը կայացվի, ինքը կդիմի դատարան` որոշումը չեղյալ հայտարարելու համար: Արդյունքում Համայնքի ղեկավարը հայտարարել է, որ առաջիկայում հարցի վերաբերյալ կգումարվի նիստ:

Ավագանու նիստի օրը նշանակել է փետրվարի 26-ը, երբ  պոչամբարին դեմ ավագանու միակ անդամ Օլեգ Դուրգարյանը գործուղման է լինելու եւ չի կարողանալու մասնակցել նիստին: Օլեգ Դուրգարյանը դիմում է ներկայացրել համայնքապետին` հետաձգելու նիստը, սակայն ապարդյուն «Համայնքի ղեկավարը դիմումը ներկայացրել է համայնքի մյուս ավագանու անդամներին, այն քննարկել է և անսպասելիորեն որոշել է պոչամբարի համար նախատեսվող հողի կարգի փոփոխման նիստը հրավիրել հենց Օլեգ Դուլգարյանի բացակայության ժամանակահատվածում՝ չհարգելով գործընկերոջ դիմումը և բացի այդ նիստը գումարել առավոտյան ժամը 09:30-ին, երբ համայնքի բնակիչների հիմնական մասը զբաղված են լինում առօրեական անասնապահական հոգսերով, և իրենց մասնակցությունը այդ ժամին անհավանական է : Ընտրված ժամը նաև հարմար չէ լրատվամիջոցների ներգրավման առումով: 

Այնուամենայնիվ, կոչ ենք անում համայնքի բոլոր բնակիչներին, շահագրգիռ քաղաքացիներին, կառույցներին և լրատվամիջոցներին, ինչպես նաև բնապահպաններին մասնակցել նիստին՝ իրենց դիրքորոշումը արտահայտելու և տեղեկացված լինելու համար»,- Facebook սոցիալական ցանցում գրում է Օլեգ Դուրգարյանը:

Ճոճկան եւ Մեծ Այրում համայնքների տարածքում է գտնվում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակ պոչամբարը, որից պոչերը հոսելով լցվում են անդրսահմանային Դեբեդ գետ:

18:46 Փետրվար 23, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news