Տարեկան Սյունիքի գետեր է լցվում 8 միլիոն խմ կոյուղաջուր

Տարեկան Սյունիքի գետեր է լցվում 8 միլիոն խմ կոյուղաջուր

ԷկոԼուր 

Սյունիքի մարզի Կապանի, Սիսիանի և Քաջարանի քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների կիսավեր և քայքայված վիճակի պատճառով կեղտաջրերը թափվում են Որոտան, Գորիսգետ և Ողջի գետերը: Մեղրիգետի գետավազանում կեղտաջրերի մաքրման կայաններ ընդհանրապես չկան: 2014թ. հունվարի 1-ի դրությամբ Սյունիքի գետեր լցվող կոյուղաջրերի տարեկան ծավալը կազմել է մոտ 8,0 միլիոն մ3: Այս մասին նշված է «Հարավային ջրավազանային կառավարման պլանի 2016-2021թթ. միջոցառումների ծրագրում»:

Աղբյուրի համաձայն՝ Սյունիքի քաղաքների կոյուղու ցանցերի ավելի քան 60%-ը վերանորոգման կարիք ունի: Դրանց հնամաշության պատճառով կոյուղաջրերը հաճախակի լցվում են Ագարակ և, երբեմն, Մեղրի քաղաքների փողոցները:

Հաշվարկվել է, որ քաղաքներում  կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման և կոլեկտորների կառուցման համար անհրաժեշտ է՝ Սիսիանի համար՝ 13524,0 միլիոն.դրամ, Գորիսի համար` 20158,0 միլիոն, Կապանի համար` 33458,0 միլիոն, Քաջարանի համար` 2565,1 միլիոն Մեղրիի համար`  1544,4 միլիոն և Ագարակի համար`1464,4 միլիոն դրամ:

18:20 Հուլիս 07, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news