Հայաստանի 8 քաղաքների կենցաղային թափոնների կառավարումը 8.07 միլիոն եվրո արժե

Հայաստանի 8 քաղաքների կենցաղային թափոնների կառավարումը 8.07 միլիոն եվրո արժե

ԷկոԼուր

Հայաստանի Աբովյան, Բյուրեղավան, Չարենցավան, Հրազդան, Նոր Հաճն, Սևան, Ծաղկաձորի և Եղվարդ քաղաքներում կենցաղային թափոնները կառավարելու համար իրականացվում է «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը»:             Ծրագրով նախատեսվում է թափոնների հավաքման բեռնատարներ, կոնտեյներներ/արկղներ ձեռք բերել, թափոնների հավաքման նոր կետեր ստեղծել, նոր աղբավայր կառուցել:

 Ծրագրի ընդհանուր արժեքը 8.07 միլիոն եվրո է: ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն` ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի (ԵՄ/ՀՆԳ) կողմից` մինչև 3.5 միլիոն եվրո կապիտալ դրամաշնորհի տեսքով: Եվս 1.07 միլիոն եվրոյի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն: Մնացած 3.5 միլիոն եվրոն էլ կտրամադրի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD): Սույն թվականի ապրիլի 2-ին ՀՀ  կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և EBRD-ի միջև կնքվելիք վարկային համաձայնագրին:

19:39 Ապրիլ 03, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news