2030 թ-ին աշխարհում պլաստիկ թափոնների ծավալը կաճի ավելի քան 40 տոկոսով

2030 թ-ին աշխարհում պլաստիկ թափոնների ծավալը կաճի ավելի քան 40 տոկոսով

ԷկոԼուր

2030 թ-ին աշխարհում պլաստիկ թափոնների ծավալը կաճի ավելի քան 40 տոկոսով, իսկ Համաշխարհային օվկիանոսն աղտոտող աղբի ծավալը կկրկնապատկվի: Այս մասին նշված է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տարեկան զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ներկայում պլաստիկե իրերի ծավալը մեկ մարդու հաշվով կազմում է տարեկան 53 կգ: Դրանք արտադրվում են առանց հսկողության՝ հաշվի չառնելով իրական պահանջարկը, և սա թույլ չի տալիս կարգավորել աղտոտման ծավալները և կանգնեցնել դրա աճը», - նշված է զեկույցում:

WWF-ը շեշտում է, որ վերջին 18 տարվա ընթացքում քիմիական արդյունաբերության թափոնների մակարդակը կրկնապատկվել է պլաստիկի դարաշրջանի սկզբի նկատմամբ, իսկ օդի և օվկիանոսների աղտոտման մակարդակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Նման ազդեցության հետևանքները համաշխարհային էկոհամակարգի վրա անկանխատեսելի են: Ուսումնասիրությունների համաձայն՝ տարեկան 100 տոննա պլաստիկը դառնում է թափոն, աղտոտում հողը, գետերը և օվկիանոսները: Պլաստիկ թափոնների այրման հետևանքով աճում է քաղցկեղով հիվանդացությունների թիվը, վտանգվում է կենդանիների 270  տեսակի գոյությունը:

WWF-ը կոչ է անում բոլոր երկրների կառավարություններին կրճատել պլաստիկ իրերի արտադրությունը և կիրառումը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ թափոնների անվտանգ ոչնչացման համար:

13:59 Մարտ 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news