

ԷկոԼուր
Հայաստանը աղբից մաքրելու խնդիրը ոչ մի կերպ լուծում չի գտնում: Այժմ այս հարցով հետաքրքրված է Ասիական զարգացման բանկը: Այն պատրաստվում է Հայաստանում աղբի վերամշակման ռազմավարության վարկային ծրագիր իրականացնել: Սակայն բանկի ծրագրերը Հայաստանում մշտադիտարկող «NGO forum on ADB» միջազգային ցանցի հայաստանյան համակարգող Սիլվա Ադամյանը մտահոգված է բանկի այս ծրագրից: «Եթե դուք մտնեք NGO forum on ADB կայքը, դուք կտեսնեք, որ Ասիական զարգացման բանկը սկսել է նոր ծրագրեր, որոնցից մեկը աղբի վերամշակման ռազմավարության ծրագիրն է: Այն որերորդ անգամ է, արդեն գիտեք, Հայաստանն անում է տարբեր կազմակերպությունների հետ: Մտահոգությունն այն է, որ գումարները գնում են նույն բանի վրա, իսկ արդյունքը չկա: Մենք հանդիպում ենք ունեցել բանկի ներկայացուցիչների հետ եւ ասել ենք իրենց դրա մասին: Իրենք, ճիշտն ասած, մեր մտահոգությունը չընդունեցին»,- ԷկոԼուրին ասաց Սիլվա Ադամյանը: Նրա խոսքերով` թե ինչ վիճակում է ծրագիրը, ոչ ոք չգիտի: «Դեռ դա փաստաթուղթ է, ռազմավարություն, հիմա ինչ վիճակում է, ճիշտն ասած ոչ մեկս չգիտենք, որովհետեւ ոչ կայքերում կա, ոչ տեսել ենք, ոչ խաբար ենք, պիտի իրենց հետ հանդիպենք, որ հասկանանք»,- ասաց Սիլվա Ադամյանը:
Մայիս 23, 2013 at 15:27
