

ԷկոԼուր
2008թ. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) «Ազեր-Յոդ» ՍՊԸ-ին (Ադրբեջան) 15 միլիոն դոլլարի վարկ է տրամադրել (ամբողջ ծրագրի արժեքը 17 միլիոն է): Ընկերությանն է պատկանում Ադրբեջանի Նեֆթչալա շրջանում` Հասանաբադում, գտնվող յոդացված ապրանքներ արտադրող գործարանը: Վարկը գործածվելու էր նոր արտադրական հոսքագծեր գնելու և տեղադրելու, ինչպես նաև լրացուցիչ սարքավորումների ձեռք բերման համար, որպեսզի մեծացվեր արտադրական հզորությունը: Միեւնույն ժամանակ, ՎԶԵԲ-ը նշել է, որ նախագծի նպատակն է զարգացնել մասնավոր հատվածը և տնտեսության տարածաշրջանային դիվերսիֆիկացիան: Այս մասին հայտնում է մեր գործընկեր «Նավթային ոլորտի աշխատակիցերի իրավունքների պաշտպանության կազմակերպություն» ՀԿ-ն: Այս կազմակերպության կողմից նախագծի վերաբերյալ մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ գործարանը խնդիրներ է ստեղծում քաղաքի եւ մոտակա գյուղերի համար: Տարածված է յոդի հոտով փոշին, որի պատճառով 5 մետր հեռավորության վրա ոչինչ հնարավոր չէ տեսնել: Հնացած տեխնիկայի, հին խողովակաշարերի պատճառով յոդաջուրը հոսում է անմիջապես դեպի շրջակա միջավայր` հող ու ջուր: Կեղտաջրերի վերամշակման գործարանները չեն աշխատում, իսկ գործարանը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Գործարանից հոսող ջրերը ձգվում են դեպի գյուղերին հարակից տարածք` որտեղ արածում է նախիրը: Լողափը նույնպես հեռու չէ գործարանից (200 մ): Հորատմամբ վերամշակված ջուրը և թափոնները լցվում են ջրանցք, որը հոսում է Կասպից ծով: Արտադրական թափոնները պարունակում են մի շարք միացություններ, որոնք կարող են անուղղելի վնաս հասցնել շրջակա միջավայրին` մասնավորապես Կասպից ծովին և երկու ձկնագործարաններին:
Կազմակերպության մոնիտորինգը ցույց է տվել, որ ՎԶԵԲ-ի կողմից ընդունված քաղաքականությունը լրջորեն խախտվել է նախագծում`
• հանրային կապերի քաղաքականության պակաս. Բանկի էլեկտրոնային կայքը ներկայացնում է միայն ընդհանուր տեղեկատվություն նախագծի մասին
• ՎԶԵԲ-ի տեղական գրասենյակում չկա ամբողջական տեղեկատվություն և փաստաթղթեր սույն նախագծի մասին
• բնապահպանական պատճառների և նախագծի կատեգորիայի սահմանման խնդիր. տվյալ նախագիծը դասակարգվում է որպես B կատեգորիայի նախագիծ, որը չի համապատասխանում նախագծի ռիսկերին, ինչպիսիք են` անդրսահմանյան ջրերի աղտոտումը, պատահարների դեպքում` ռադիոակտիվ թափոնների արտահոսքը, վտանգավոր թափոնների պահեստավորումը և տեղակայումը: Ռիսկային գործոններ կան նաև երկու ձկնաբուծարանների համար, որոնք տեղեկայված են նույն տարածքում և չեն ուսումնասիրվել:
Մայիս 15, 2012 at 14:16
