S.O.S. Մեծ Այրում. միացեք Ճոճկանի պոչամբարի կառուցման դեմ ուղղված ֆոտոակցիային

S.O.S. Մեծ Այրում. միացեք Ճոճկանի պոչամբարի կառուցման դեմ ուղղված ֆոտոակցիային

ԷկոԼուր

Սոցիալական ցանցերում սկսվել է ֆոտոակցիա՝ ուղղված Լոռու մարզի Մեծ Այրում և Ճոճկան համայնքների տարածքում Ճոճկանի պոչամբարի կառուցման դեմ:
Ակցիան սկսել է Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը: Ակցիային աջակցելու համար հարկավոր է նկարվել «ԴԵՄ ԵՄ ՊՈՉԱՄԲԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ. S.O.S. ՄԵԾ ԱՅՐՈՒՄ» գրությամբ պաստառով, այնուհետև տարածել լուսանկարը սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն մտադիր է կառուցել նոր պոչամբար Մեծ Այրումի 12.10684 հա եւ Ճոճկանի 27.98901 հա գյուղատնտեսական նշանակության հողերի վրա: Ընդ որում, կոմբինատը չի առաջարկում ոչ մի ծրագիր՝ ուղղված իր երկար տարիների գործունեության արդյունքում Ախթալայում և հարակից համայնքներում ավիրված հողերի վերականգնման համար: Չկա նաև գործող պոչամբարի փակման ծրագիր, որը արդեն լցված է:

Մարտ 03, 2015 at 16:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր