Արդյո՞ք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը ապօրինի ջուր է օգտագործում

Արդյո՞ք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը  ապօրինի ջուր է օգտագործում

ԷկոԼուր

Պետական վերահսկողության ծառայությունը մեղադրում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին ապօրինի ջրօգտագործման մեջ: Պետական վերահսկողության ծառայության հայտարարության մեջ նշված է. «Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի» ՋՕԸ սպասարկման տարածքում: Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը:

«Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն, այդ խողովակների միացումն ապօրինի է: Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել «Արտաշատ» ՋՕ ընկերությանը: Խողովակի շարունակության վրա առկա է երեք խողովակ յուրաքանչյուր մղման խողովակից /3ից/ 100 մմ տրամագծով՝ 50-70 լ/վ ջրատվությամբ/:

Հայտնաբերված խողովակաշարերով նախնական հաշվարկով ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։

Տեղում արձանագրվեց խախտումը, տարածքում ներկա էր Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ տնօրենը, տեղակալը, գլխավոր ճարտարագետը, «Արտաշատ» ՋՕԸ-ի և Արտաշատի մարզպետարանի ներկայացուցիչներ և ոստիկանության մարզային բաժնի աշխատակիչներ:

«Արտաշատ Վինկոմ» ՓԲԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:

Դեպքի առիթով ՀՀ Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Hayeli.am կայքի հետ զրույցում «Արտաշատ Վինկոմ» ընկերության տնօրեն Ծերուն Վիրաբյանը հերքել է Պետական վերահսկողության ծառայության` ապօրինի ջրօգտագործման մասին տեղեկատվությունը: Նա, մասնավորապես, ասել է. «Որևէ ապօրինի ջրամատակարարում երբեք չենք իրականացրել: Պատրաստ ենք ստեղծել համապատասխան պայմաններ՝ ցանկացած ստուգման համար: Տարածված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է, հերյուրանք, մեր ընկերության գործարար համբավին վնաս հասցնելու փորձ, նաև անմեղության կանխավարկածի խախտում»:

16:01 Նոյեմբեր 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news