Ահազանգ Արմավիրից. կոյուղաջրերը լցվում են Արմավիրի ջրանցք` առաջացնելով հակասանիտարական վիճակ

Ահազանգ Արմավիրից. կոյուղաջրերը լցվում են Արմավիրի ջրանցք` առաջացնելով հակասանիտարական վիճակ

ԷկոԼուր

ԷկոԼուրն ահազանգ ստացավ Արմավիրի մարզի բնակչից, որ կոյուղին խցանվել է, և Արմավիրի մարզի Բաղրամյան և Մյասնիկյան համայնքների կոյուղաջրերը Արմավիրի ջրանցքին հարակից դիտահորից  լցվում են ջրանցք` առաջացնելով հակասանիտարական վիճակ: «Քանի որ օրերը տաքացել են, և ջրանցքում էլ բացի կոյուղաջրերից այլ ջուր չկա, ահավոր գարշահոտություն է տարածվում շրջակայքում», - ասաց բնակիչը: Նա նշեց, որ արդեն շուրջ մեկ տարի է` կոյուղին լցվում է ջրանցք, որի ջրով ոռոգում է իրականացվում: Ըստ նրա` կոյուղաջրերը ջրանցք են լցվում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 10 կմ հատվածի հարևանությամբ, Հացիկ (Նաիրի) գյուղի մոտ: «Բաղրամյանի նախկին շրջանի  մուտքի հարևանությամբ գտնվող հուշարձանի մոտ է գտնվում  վթարային վիճակը», - ավելի հստակեցրեց բնակիչը:

ԷկոԼուրն ահազանգն ուղղում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին և Ջրային կոմիտեին:

16:00 Փետրվար 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news