Տեսչությունը զննություն է կատարել Դեբեդ գետում՝ տեղի բնակչի ահազանգի հիման վրա

Տեսչությունը զննություն է կատարել Դեբեդ գետում՝ տեղի բնակչի ահազանգի հիման վրա

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը զննություն է կատարել Դեբեդ գետի՝ Ախթալայի հատվածում դեղնադարչնագույն աղտոտված ջրերի միախառնման հատվածում: Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին տեսչության հանրության հետ կապերի բաժնից, տարածքային բաժինն անմիջապես զբաղվել է խնդրով:

«Անմիջապես գնացել են, զննությունն է կատարվում: Արդյունքներն առաջիկա օրերին կլինեն», - նշեցին տեսչությունից: Մեր այն հարցին, թե զննություն ասելով ինչ նկատի ունեն և արդյո՞ք նմուշառում արվել է, տեսչական մարմնի աշխատակիցը հավելեց, որ զննության պատասխանները լինելու դեպքում հայտնի կլինի, թե այդ զննության մեջ ինչ էր ներառված:

ԷկոԼուրը հունիսի 13-ին հրապարակել էր տեղի բնակչի կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածած տեսանյութն այն մասին, թե ինչպես են Ախթալայի հատվածում դեղնադարչնագույն ջրերը լցվում Դեբեդ գետը: 

Lուսանկարը՝ Կամո Ղարագյոզյանի



17:23 Հունիս 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news