Նախարար Սուրեն Պապիկյանը ջրի վարձավճարի հավաքագրման ցուցանիշները գնահատել է ոչ բավարար

Նախարար Սուրեն Պապիկյանը ջրի վարձավճարի հավաքագրման ցուցանիշները գնահատել է ոչ բավարար

ԷկոԼուր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 3-ին խորհրդակցություն է անցկացրել Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման թեմայով: Հանդիպմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը և «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը։

Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ջրային համակարգը երկրի տնտեսության զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում առանցքային նշանակություն ունի։ «Մենք պետք է հոգատարությամբ և սրտացավությամբ վերաբերվենք մեր ջրային պաշարներին։ Ջրային ռեսուրսների ճիշտ գնահատմամբ և արդյունավետ տեղաբաշխմամբ է պայմանավորված տնտեսության մի շարք ճյուղերի զարգացումը», - ասել է նախարարը։
Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները նախարարին են զեկուցել ջրօգտագործողների հետ աշխատանքների կազմակերպման ընթացքը, հավաքագրումների հունվար-հունիս ցուցանիշները, ներկայացրել ոլորտի առանձնահատկությունները։

Սուրեն Պապիկյանը Ջրօգտագործողների ընկերությունների հանդեպ հանրային անվստահությունը կոտրելու նպատակով տնօրենների առաջ խնդիր է դրել բարձրացնել աշխատանքի կազմակերպման թափանցիկությունն ու ապահովել տվյալների հրապարակայնությունը։ Նա հավաքագրումների ցուցանիշները գնահատել է ոչ բավարար, խստիվ հանձնարարել չբավարարվել գանձումների այժմյան մակարդակով և ձգտել ապահովել նոր նշաձող։

13:49 Հուլիս 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news