Ողջի գետը կրկին աղտոտվել է Կավարտի հանքից հոսող թթվային ջրերով

Ողջի գետը կրկին աղտոտվել է Կավարտի հանքից հոսող թթվային ջրերով

ԷկոԼուր

Հուլիսի 23-ին Ֆեյսբուքյան օգտատերերեից մեկը տեսանյութ հրապարակեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ողջի գետի աղտոտման մասին: Կապանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից Հասմիկ Հարությունյանը ԷկոԼուրին հայտնեց, որ Ողջի գետը աղտոտվել է Կավարտի լքված հանքից եկող թթվային ջրերով, քանի որ գիշերը հորդառատ անձրև է տեղացել։

Կավարտի հանքավայրը շահագործվել է դեռ խորհրդային տարիներից: Հետխորհրդային տարիներին հանքի շահագործման վերջին իրավունքը կանադական «Deno Gold Mining» ընկերությանն էր, որը սակայն 2011թ-ին հրաժարվեց հանքի շահագործումից առանց մինչև վերջ հանքի պաշարների արդյունահանման, համարելով այն ոչ շահութաբեր, և հանձնեց պետությանը: Մինչդեռ մասնագետները նշում են, որ Կապանի կենտրոնական հանքը պետք է շահագործվի մեկ այլ հանքի հետ համատեղ, քանի որ նրա պաշարները այնքան շատ չեն, որպեսզի ձեռնտու լինի առանձին շահագործել: Նման պայմաններում ոչ մի ներդրող չի համաձայնի առանձին շահագործել այդ հանքը: Այդպես էլ հանքը մնում է բաց՝ շարունակաբար աղտոտելով շրջակա միջավայրը:



09:06 Հուլիս 24, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news