Հասարակական լսումներ Գետահովիտում՝ այդպես էլ ոչ մեկ ոչնչի համար պատասխան չտվեց

Հասարակական լսումներ Գետահովիտում՝ այդպես էլ ոչ մեկ ոչնչի համար պատասխան չտվեց

ԷկոԼուր

“Խաչաղբյուր-2” փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը կրկիրն թեժ քննարկումներ առաջացրեց դեկտեմբերի 6-ին Գետահովիտ համայնքում տեղի ունեցած հասարակական լսումների ընթացքում:  Գյուղի բնակիչները “դեմ” քվեարկեցին: Բացի բնակիչներից լսումներին մասնակցեցին “Թռչկան”, “Խթեղուտի պաշտպանության” քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստները, “Ժառանգություն” կուսակցությունից ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀ բնապահպանության նախարարության “Բնապահպանական փորձաքննություն” ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը, “Էռա” ՍՊԸ-ի եւ “Մեգաէներջի” ընկերության նախագծողները:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը հասարակայնության եւ Գետահովիտ գյուղի բնակիչների դեմ արտահայտվելուց հետո անվավեր էր ճանաչել “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի նախագծի բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը:  Ինչպես կարծում է “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Լեւոն Գալստյանը, փոփոխված նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ չպետք է հայտարարվեին այն պատճառով, որ արդեն 1077 գետահովիտցիներ ստորագրել են այն նամակի տակ, որով հայտարարում են, որ դեմ են իրենց տարածքում հերթական ՓՀԷԿ-ի կառուցմանը:  “Այժմ նախագիծը փոփոխել են, հանել են այն, ինչը չի համապատասխանում իրականությանը, ինչ-որ ռիսկեր են ավելացրել, օրինակ՝140 ծառերի հատումը: Բայց գլխավորն այն է, որ մարդիկ դեմ են, քանի որ արդեն գործող “Խաչաղբյուր-1” փոքր ՀԷԿ-ը մեծ վնաս է հասցրել գյուղին, եւ ոչ ոք դրա համար պատասխան չի տվել: Ոչ մեկ պատասխան չի տվել նաեւ նրա համար, որ “Խաչաղբյուր-2” փոքր ՀԷԿ-ի կառուցումը սկսել է նորմերի խախտումով. Մյուս տարածքում  օգտագործելով արգելավայրերի հողերը”,- ասաց նա “ԷկոԼուր”-ին:

01:56 Դեկտեմբեր 07, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news