Ծափ էին տալիս, ուրախանում․ Ամերիկայից պոմպեր են բերել, տեսեք` ինչ եղավ

Ծափ էին տալիս, ուրախանում․ Ամերիկայից պոմպեր են բերել, տեսեք` ինչ եղավ

ԷկոԼուր

Արարատյան արտեզյան ավազանի աղետի պատճառը պոմպերն են: Այս կարծիքին է «Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ Ռուբեն Յադոյանը, ով 1968-74 թթ-ին ղեկավարել է Արարատյան արտեզյան ավազանի ուսումնասիրությունների աշխատանքները: “Ծափ էին տալիս, ուրախանում․ Ամերիկայից պոմպեր են բերել, տեսեք՝ ինչ եղավ: Պոմպերով շատ ջուր քաշելուց ամբողջությամբ խախտվեց արտեզյան ավազանի բալանսը: Չէր կարելի այնտեղ ձկնաբուծություն զարգացնել ընդհանրապես․ քաղցրահամ ջրերը պետք է օգտագործել շատ զգուշությամբ և տնտեսելով»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Ռուբեն Յադոյանը: Նրա խոսքով՝ Հայաստանն ունի քաղցրահամ ջրերի այլ աղբյուրներ, որոնք պարզապես պետք է գտնել, և իշխանությունները նախ և առաջ պետք է մտածեն հենց դրա մասին: 

«Անհրաժեշտ է նաև մտածել՝ ինչպես կանխել 70% ջրի կորուստը, որը մենք ունենում ենք: Դա հնարավոր է, ստեղծված բոլոր խնդիրներն էլ հնարավոր է լուծել, պարզապես պետք է գիտական մոտեցում: Եթե յուրաքանչյուրն իր գործով զբաղվեր, այս օրվան չէինք հասնի,- նշեց Ռուբեն Յադոյանը,- Երևանը 3 անգամ ավելի ջուր է օգտագործում, իսկ գյուղերը ջուր չունեն: Հարկավոր է ամբողջ Հայաստանի քաղցրահամ ջրերը միացնել մեկ համակարգում, դա հետագայի հարց է, բայց այսօր է պետք դրա մասին մտածել»:  

Ռուբեն Յադոյանն ասաց, որ եթե իրեն հնարավորություն տան, ինքը կարող է շտկել իրավիճակը, վերականգնել արտեզյան ավազանի բալանսը և ասել, թե ինչ վնասներ են հասցվել ժողովրդին:

13:22 Մայիս 30, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news