Կառավարությունը մի ձեռքով փակում է խորքային հորերը, իսկ մյուսով` բացում

Կառավարությունը մի ձեռքով փակում է խորքային հորերը, իսկ մյուսով` բացում

ԷկոԼուր

Հունիսի վերջին գործադիրը որոշում ընդունեց վերագործարկել  100-ից ավելի խորքային հորեր եւ այդ նպատակով 550 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին  էլեկտրաէներգիայի ծախսի համար: Այս որոշումը տարակուսանք առաջացրեց հասարակայնության շրջանում, քանի որ նույն կառավարությունը Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու նպատակով ձեռնարկել էր խորքային հորերի կոնսերվացում: Մեկ խորքային հորի լուծարումն պետբյուջեին արժեցավ 2.5 միլիոն դրամ: 2014թ-ի ապրիլի 28-ի դրությամբ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել, կոնսերվացվել և բերվել են փականային ռեժիմի 82  հորատանցքեր: Կառավարության այս որոշումը հուլիսի 4-ին` ԷկոԼուրի «Բիբլիական աղետ» ֆիլմի քննարկման ժամանակ պարզաբանեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը. «Կառավարության որոշումը վերաբերում է ոչ թե խորքային հորերի վերաբացմանը, այլ գոյություն ունեցող խորքային հորերի վերագործարկմանը: Այդ որոշմամբ չի նախատեսվել որևէ տեղ նոր խորքային հոր բացել: Ինչո՞վ է դա պայմանավորված: Հիմնականում ունենք երկու խոշոր ավազան. մեկը Սևան-Հրազդան էներգետիկ դիլիգացիոն համակարգից սնվող, որից Սևանա լճից վերցվող ջրաքանակն ենք օգտագործում, որպեսզի կարողանանք մեղմել սակավաջրությունը, մյուսը՝ Բաղրամյան-Արմավիր տարածաշրջանում: Այսօր Ախուրյանի ջրամբարում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կա շուրջ 200 միլիոն խմ դեֆիցիտ, Արաքս գետում ջուրը կրկնակի պակասել է, և որպեսզի կարողանանք մեղմել ջրի դեֆիցիտը, այլ գոյություն ունեցող խորքային հորերը, որոնցից 70-ը գտնվում է ՋՕԸ-երի շահագործման տակ, իսկ 42-ը համայնքների, նախատեսվել է վերագործարկել և էլեկտրաէներգիայի գումարը նախատեսվել է հատկացնել խորքային հորերի ծախսած էլեկտրաէներգիայի ծախսի փոխհատուցման համար: … Այս տարի պետք է եղել, որ օգտագործեն: Դրանք կոնսերվացված խորքային հորեր չեն: Դրանք ռեզերվային խորքային հորեր են»:



15:43 Հուլիս 07, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news