Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը և «կանաչ» իրավունքների խախտումները

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը և «կանաչ» իրավունքների խախտումները

ԷկոԼուր

2014թ-ին ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն Համաշխարհային բանկի վարկային միջոցներով նախաձեռնեց Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի իրականացումը: Այս ծրագիրը հանդիպեց ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչների և բնապահպանների դիմադրությանը: Ծրագրով նախատեսվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը սահմանագծող Ազատ գետի ջուր տանել Արարատի մարզի 13 համայնքների 387 հա նոր հողատարածքների ոռոգման համար և էլեկտրաէներեգիայի ծախսի խնայման համար: Գետում պետք է ապահովվի 850լ/վ բնապահպանական թողք:

Ազատի կիրճ 

Ազատ գետ

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի փոփոխված ծրագրի ռիսկերը.

• Հացավանի պոմպակայանի կետից մինչև Ազատի ջրամբար` մոտ 6 կմ հատվածում, Ազատ գետի հունը կչորանա ջուր չլինելու պատճառով և Գառնիի կիրճն այդ տարածքում կանապատանա: 
• Ազատի ջրամբարը, որը ոռոգում է 7100 հա հողատարածք, պակաս լցվածություն կունենա

• Կառաջանա սոցիալական լարվածություն և կմեծանա աղքատության մակարդակը

• Ազատի ջրամբարի չլցվածությունը պատճառ կլինի Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար

• Կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմացմանն ուղղված միջոցառումները չեն կարող իրականացվել

• Կփոխվի Գառնի կիրճի լանդշաֆտը, որը գրավում է զբոսաշրջիկներին

• Կառաջանա բացասական ազդեցություն Խոսրովի անտառ պետական արգելոցի վրա հատկապես արգելոցի սահմանային գոտում, որտեղ Ազատ գետը արգելոցի բնական սահմանն է

• Ազատի կիրճը կդադարի լինել զբոսաշրջային գոտի:

Հացավանի պոմպակայանի ջրառի կետ

Քաղցրաշենի ջրառի կետ

Քացրաշենի ծրագրի պոմպակայանի տարածք

Ազատի ջրամբար

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի փոփոխված ծրագիրը խախտում է հետևյալ «կանաչ» իրավունքները.

· ԱՌՈՂՋ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- մարդիկ կզրկվեն ջրից, ապրուստի միջոցից, օդի ջերմաստիճանն կբարձրանա:

· ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- գյուղատնտեսական գործունեության և զբոսաշրջության զարգացման խոչընդոտներ

· ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի փորձաքննական դրական եզրակացությունը տրվել է` առանց Գառնիի բնակիչների կարծիքը հաշվի առնելու: Իսկ փոփոխված ծրագիրն ընդհանրապես փորձաքննություն չի անցել, հանրային քննարկումներ չեն կազմակերպվել:

· ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- Քաղցրաշենի փոփոխված ծրագիրն իրականացվում է առանց հանրային քննարկումների անցկացման, չնայած որ ծրագրի փոփոխությունը պահանջում էր նոր փորձաքննություն և հանրային քննարկման մասին ծանուցում և անցկացում:

· ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ՝ ՋՐԻ, ՀՈՂԻ, ԸՆԴԵՐՔԻ, ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ, ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ-մարդիկ զրկվում են ջրից: ՀՀ Անկախության հռչակագիր, հոդված 7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է:

· ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- Ազատի ջրամբարի չլցվելու դեպքում 7100 հա հողատարածք մնալու է անջրդի: Որևէ փոխհատուցում այդ հողատարածքների սեփականատերերի համար նախատեսված չէ:

· ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- Գառնիի ակտիվիստների վրա իրականացվել է ճնշում, հնչել են սպառնալիքներ

Բնակիչների իրավունքների պաշտպանության համար իրականացվել են հետևյալ գործողությունները՝

- 2014 թ-ից հասարակական սեկտորի կողմից «կանաչ» իրավունքների վերաբերյալ բնակչության շրջանում պարբերաբար իրազեկվածության բարձրացում

- Իրավաբանական խորհրդատվություն

- Ստորագրահավաք բազմաթիվ նամակ-դիմումների համար` ուղղված ՀՀ Նախագահին, վարչապետին, ՀՀ բնապահպանության նախարարությանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեին, Համաշխարհային բանկին

- Անցկացվել են հանդիպումներ և քննարկումներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, փորձագետների, Կոտայքի մարզպետի, ՀՀ բնապահպանության նախարարի, ծրագրի պատասխանատուների և Գառնիի բնակիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև Քաղցրաշենի ծրագրի վերաբերյալ:

- Բազմաթիվ բողոքի ակցիաներ 2015-2016 թվականներին

- Խնդրի հանրայնացում, լրատվամիջոցների ներգրավում, մամլո հաղորդագրությունների պատրաստում և տարածում

Բողոքի ակցիաներ

Արդյունքներ

- Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի ջրառի կետը փոխվեց` հեռացվելով «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի և հանգստյան գոտու տարածքից

- Ծրագիրը 2017թ-ին շրջանցեց Գառնիի հողատերերի մի մասի տարածքները

- Եվրասիական բանկի ֆինանսավորմամբ Գառնի համայնքում ամբողջությամբ պետք է վերանորոգվի ոռոգման ներտնտեսային ցանցը և գյուղը սնող մայր ջրանցքի 6 կմ հատվածը

- Պայքարը ներկայումս պասիվացել է: Ազատ գետի հունի չորացման, Ազատի ջրամբարի չլցվելու և 7100 հա հողատարածքների անջրդի մնալու և կլիմայական պայմանների վատթարացման, ջրառի կետից մինչև Ազատի ջրամբար ընկած շուրջ 6 կմ տարածքում անապատացման գործընթացների ակտիվացման, կենսաբազմազանության ոչնչացման ռիսկերը չեն վերացել:

Ծրագրի պատասխանատուներն են`

ՀՀ կառավարությունը

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն

Համաշխարհային բանկը

ՀՀ բնապահպանության նախարարությունը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Տեղական ինքնակառավարման մարմինը

ՔԱՂՑՐԱՇԵՆԻ ԻՆՔՆԱՀՈՍ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾՐԱԳՐԻ «ԿԱՆԱՉ» ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ-ԳՈՐԾԻՔ (Հայ.)

Մարտ 30, 2018 at 20:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր