Ահազանգ. Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրերը հոսում են Դեբեդ գետ

Ահազանգ. Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրերը հոսում են Դեբեդ գետ

 

 

ԷկոԼուր

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրեր են հոսում դեպի Դեբեդ գետ: Այս մասին ահազանգեց Շնող համայնքի բնակիչ Արայիկ Բաբայանը: Նրա ուղեկցությամբ էկոԼուրը ֆիքսեց՝ ինչպես են աղտոտված ջրերը հոսում դեպի Դեբեդ, որի ջրով մարդիկ ոռոգում են իրականացնում:

«Այրումի ձորից եկած ջուրն է, Ախթալայի կոմբինատից է գալիս, ինձ թվում է՝ պոչամբարից: Էս ջրով ենք ջրում. ծառերը չորացել են, 25-30 ծառ, բադերս, կովս՝ սատկել: 60 հատ բադ ունեի, 3-ն են մնացել: Ջրում ոչ գորտ կա, ոչ ձուկ:

Փետրվարի 17-ին նամակով դիմել եմ Ախթալայի ԼՀԿ-ին, այսօր մարտի 1-ն է, պատասխան չկա: Դիմել եմ, որ վնասի փոխհատուցում տան՝ ծառին 100.000 դրամ, և պահանջում եմ, որ էլ վնաս չտան: Կառավարությունից ակնկանլում եմ, որ հետևողական լինեն», - ահազանգեց Արայիկ Բաբայանը:

ԷկոԼուրն ահազանգը ուղղում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

 



18:16 Մարտ 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news