Արմավիրի մարզում ոռոգման նպատակով նոր խորքային հորեր կհորատվեն

Արմավիրի մարզում ոռոգման նպատակով նոր խորքային հորեր կհորատվեն

ԷկոԼուր

Արմավիրի մարզի Արտաշար, Եղեգնուտ և Զարթոնք համայնքներում առաջիկայում 8 նոր խորքային հոր կհորատվի, ևս 8-ն էլ կվերականգնվի: Այս մասին հայտնել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը հունիսի 28-ին Արմավիրի մարզպետարանում անցկացված քննարկման ժամանակ:

Ջրային կոմիտեի պաշտոնական կայքի համաձայն՝ Հարություն Գուլյանը միաժամանակ հավաստել է, որ Արմավիրի մարզում ոռոգման շրջանին բնորոշ լուրջ խնդիրներ այժմ չկան, իսկ ընթացիկ խնդիրները փորձում են արագ կարգավորել մարզպետարանի և ՋՕԸ-ների հետ ամենօյա գրաֆիկով աշխատանքի արդյունքում: «ՋՕԸ-երի ամենամեծ խնդիրը ներտնտեսային ցանցերն են: Համապատասխան ծրագով այս տարի նախատեսված է 250 կմ ներտնտեսային ցանցի կառուցում, որից 91 կմ-ն՝ Արմավիրի մարզում», - ասել է Հարություն Գուլյանը:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ բավականին ծրագրեր կան ընդհանուր համակարգի բարելավման հետ կապված, սակայն մինչ դրանց իրագործումն արվում է հնարավորը` ընթացիկ հարցերը լուծելու և ոռոգման շրջանը հնարավորինս առանց խոչընդոտների կազմակերպելու համար: Մարզպետը նաև հայտնել է, որ ՋՕԸ-երն առաջիկայում փոխհատուցում կստանան պետության կողմից` համակարգում գոյացած կրեդիտորական պարտքերը մարելու նպատակով:

13:18 Հուլիս 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news