ՀՀ քաղաքացիներ, պատրաստե՛ք Ձեր առաջարկությունները Սևանի փրկության համար

ՀՀ քաղաքացիներ, պատրաստե՛ք Ձեր առաջարկությունները Սևանի փրկության համար

ԷկոԼուր

Մեր աչքերի առաջ տեղի է ունենում Սևանա լճի աննախադեպ ծաղկում: Գիտնականներն ու հասարակությունն ահազանգում են Սևանա լճի ներկայիս աղետալի վիճակի մասին և կոչ անում շտապ միջոցներ ձեռնարկել լճի փրկության համար, որպեսզի Սևանա լճի համար անդառնալի հետևանքներ չունենանք: Ցավոք, պատկան մարմինները, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը նսեմացնում են առկա վտանգները և չեն առաջարկում առաջնահերթ քայլեր Սևանի փրկության համար:

Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, հայտարարում ենք «SOS Սևան» և հրավիրում ենք բոլոր հետաքրքված քաղաքացիներին քննարկման, Սևանի փրկության առաջակությունների մշակման և ՀՀ կառավարությանն այդ առաջարկությունների ներկայացման համար: «SOS Սևան» նախաձեռնության հավաքը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49/2, Եվրոպա հյուրանոցի դիմաց, մուտքը՝ բակի կողմից): ՀՀ քաղաքացիներ, պատրաստե՛ք Ձեր առաջարկությունները:

16:27 Հուլիս 03, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news