Արմենպրես
Արտաշատ քաղաքի երբեմնի այցեքարտ լիճը կվերականգնվի: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով գտնվեց Արարատի մարզում, մասնակցեց Արտաշատ քաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված տոնակատարություններին, տեղում ծանոթացավ խնդիրներին: Կարեւորելով 1971 թվականին կառուցված եւ այժմ ճահճացած տարածքի վերածված լճի հիմախնդիրը, նախագահի հանձնարարականով 2012 թվականին այն կվերականգնվի: Ինչպես լրագրողներին ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, շինարարական աշխատանքներն արդեն սկսված են, նախահաշվային արժեքը կազմում է 235 մլն դրամ է, որ տրամադրվել է ՀՀ պետբյուջեից:
Լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին հուլիսի 6-ից հետո' ՀՀ նախագահի' Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում տրված համապատասխան հանձնարարականների հիման վրա:
«Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն' լճի վերակառուցմամբ հնարավոր է լուծել քաղաքի համար կարեւոր էկոլոգիական խնդիրներից մեկը, իսկ քաղաքացիները կազատվեն գարշահոտությունից:
Հոկտեմբեր 18, 2011 at 15:59