Ձկնաբուծությամբ զբաղվողվողներին հասնում է շահույթը, իսկ գյուղացուն աղակալված հողերի փուշն ու տատասկը

Ձկնաբուծությամբ  զբաղվողվողներին հասնում է շահույթը, իսկ գյուղացուն աղակալված հողերի փուշն ու տատասկը

ԷկոԼուր

Արարատի եւ Արմավիրի  մարզում չի օգտագործվում մոտ 30 հազար հա վարելահող, որը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը: Իսկ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի 8 հազար հեկտարով ավելանում են չօգտագործվող վարելահողերը: Այս մասին ահազանգեց Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող Հռիփսիմե Սարգսյանը: «Գյուղատնտեսության զարգացումը Արարատի մարզում բարդանում է նրանով, որ գրունտային ջրերը բարձրանում են, դրանք չեն վերահսկվում, եւ առաջանում է անապատացում եւ աղակալում»,- ասաց Հռիփսիմե Սարգսյանը:

Հողերի աղակալման պատճառը  ստորգետնյա ջրերի մակարդակի բարձր լինելն է, դրենաժային համակարգերի չգործելը, որոնց միջոցով այդ ջրերը պետք է հեռացվեն: Հետեւաբար, ստորգետնյա ջրերը բարձրանալով գերխոնավեցնում են հողը, ապա գոլորշիանում` թողնելով աղը հողի մեջ: Բացի այդ, գարնանը՝ ձնհալից հետո, ջրերն այնքան են բարձրանում, որ գյուղերում շատանում են ճահճուտները:

Արարատի մարզի ստորգետնյա ջրերից օգտվում են ձկնաբուծարանները: Կառավարությունը ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրային ռեսուրսները կառավարելու համար տեղադրեց ջրաչափեր, սակայն տեղացիները դժգոհ են: «Ճիշտ է, կառավարության մակարդակով ձկնաբուծարաններում ջրաչափեր են տեղադրվել, բայց սա հարցի լուծում չէ, քանի որ եթե հանվեց ջուրը, ուրեմն այն պետք է միշտ գա: Այդ ջրերով հնարավոր էր դեգրադացված հողերը լվանալ, որոնք կդառնային պիտանի գյուղատնտեսության համար, ինչը չի արվում»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արարատ քաղաքի ակտիվիստ Վահե Գրիգորյանը:

Արդյունքում ձկնաբուծությամբ  զբաղվողներին հասնում է շահույթը, իսկ գյուղացուն աղակալված հողերի փուշն ու տատասկը:

Ապրիլ 03, 2012 at 12:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր