Տեղեկատվական հանդիպում` «Դարանակ» և «Կասկադ» փոքր ՀԷԿ-երի նախագծերի վերաբերյալ

Տեղեկատվական հանդիպում` «Դարանակ» և «Կասկադ» փոքր ՀԷԿ-երի նախագծերի վերաբերյալ

ԷկոԼուր

«Դարանակ» և «Կասկադ» նոր կառուցվող ՓՀԷԿ-երի վերաբերյալ տեղի կունենան  տեղեկատվական հանդիպումներ տեղի բնակչության և բոլոր շահագրգիռ կողմերի համար: Այս մասին տեղեկանում ենք Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի տարածած հաղորդագրությունից:

«Դարանակ» ՓՀԷԿ-ի համար նախատեսված հանդիպումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 28-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի դպրոցի դահլիճում: Իսկ «Կասկադ»  ՓՀԷԿ-ի համար նախատեսված հանդիպումը`սույն թվականի հոկտեմբերի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա գյուղի գյուղապետարանի դահլիճում:

Փոքր ՀԷԿ-երի նախագծերը ներկայացված են գերմանական KfW բանկի ֆինանսավորմանը:

15:56 Սեպտեմբեր 20, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news