Մեր համայնքի միակ փրկությունը Սևանն է. Ակնալիճի գյուղապետ

Մեր համայնքի միակ փրկությունը Սևանն է. Ակնալիճի գյուղապետ

ԷկոԼուր

«Մեր համայնքի միակ հույսը, միակ փրկությունը Սևանի ջուրն է: Նախկինում մենք օգտվում էինք Սևջուր գետից, բայց քանի որ Սևջուր գետը ցամաքել է, մենք այլևս չենք կարող օգտվել նրանից»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ակնալիճի համայնքապետ Գևորգ Միսակյանը:

Ակնալիճում կա 13 խորքային հոր, որոնցից մեկն  օգտագործվում է  խմելու, իսկ մյուսները ոռոգման նպատակով: Համայնքապետ Գևորգ Միսակյանի խոսքով՝ դա չի բավարարում գյուղի բոլոր մշակովի հողատարածքները ոռոգելու համար:  «Մեր հողերը վատ հողեր են, մենք նորմայից շատ ենք ջուր ծախսում... Ջրի պակասը զգում ենք օգոստոս-սեպտեմբերին…Նախատեսված է բանջարաբոստանային մշակաբույսերը 16 անգամ ջրել, բայց, եթե մենք 16 անգամ ջրենք, մենք բերք չենք ունենա, պետք է գոնե 30 անգամ ջրենք…Մեր բերքը համար առաջին պայմանն է մեր երեխաներին կերակրելու համար...Սևանը շատ սիրելով՝ մենք ուզում ենք ջուր ունենալ... »,-ասում են Ակնալիճի բնակիչները եւ հավելում,- Թող կառավարությունը մտածի, որտեղից կարող է ջուր բերել»:

18:29 Ապրիլ 04, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news