Արարատյան դաշտի ոռոգման խնդիրը կլուծի աղտոտված Երեւանյան լիճը

Արարատյան դաշտի ոռոգման խնդիրը կլուծի աղտոտված Երեւանյան լիճը

ԷկոԼուր

«Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը ապրիլի 15-ին Facebook սոցիալական ցանցում տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Քիչ առաջ Արմնյուզով հայտարարեցին, որ Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչներին այս շաբաթ, ինքնահոս  համակարգով, ԱՆՎՃԱՐ ոռոգման ջուր կտրվի:

Ոռոգման ջուր տրվելու է նաև Երևանյան լճից:

Երևանյան լճին առնչվող Մեր իսկ բազմաթիվ առաջարկ-հարցումներին` քաղաքի ղեկավարությունը պատասխանել է, որ Երևանյան լիճն այնքան աղտոտված է, որ նրան ձեռք տալ չի կարելի:
Երկու ՀԱՐՑ  Երևանի Քաղաքապետին և Երևանի Քաղաքապետին առընթեր Էկոլոգիական հանձնաժողովի նախագահ տիկին Կարինե Դանիելյանին.

1. Եթե Երևանյան լիճն աղտոտված է /նաև` ծանր մետաղներով/, ինչպե՞ս կարող եք թույլ տալ, որ այդ թունավոր ջրով ջրվեն այգիներն ու բանջարանոցները:
2. Իսկ եթե Լիճն աղտոտված չէ, ապա  ինչո՞ւ Երևանյան լիճը չեք դարձնում հանրության համար Էկո-զբոսաշրջա-առողջա-ռեկրեացիոն ՏԱՐԱԾՔ»:

11:13 Ապրիլ 16, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news