Եռօրյա ոռոգում` ամռան թեժ շրջանում

Եռօրյա ոռոգում` ամռան թեժ շրջանում

www.armnewstv.am

Ոռոգման ջուրը ընդմիջումներով մատակարարելը կարող է վնասել բանջարանոցային մշակաբույսերին:

Սարդարապատի գյուղացիական տնտեսություններն անհանգստացած են. ոռոգման ջրի գրաֆիկը փոփոխվելու է, այսուհետև երեք օր ջուր կունենան, երեք օր ջրատարը չոր կլինի: Գյուղացիների կարծիքով, ոռոգման նման գրաֆիկն անընդունելի է, քանի որ սկսվել է բույսերի պարարտացման շրջանը. եթե առատ ոռոգում չլինի, կատարած աշխատանքը ջուր կընկնի: Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետը պնդում է, որ ստիպված են հրաժարվում ամենօրյա ջրամատակարարումից: Նրա խոսքով` ոռոգման ջրի սակավություն կա, ջրամատակարարման լարվածությունը միայն այդպես կարող են մեղմել:

Գյուղացիների համար մարզպետարանի պատճառաբանությունները հիմնավորված չեն: Սարդարապատցի Արմեն Հովհաննիսյանը պնդում է, որ իրենց համայնքում ոռոգման ջրի խնդիր չէր լինի, եթե գյուղի խորքային հորերը շահագործվեին: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետն էլ վստահեցնում է, որ արտեզյան հորերի մասին մարզպետարանը չի մոռացել, պարզապես հիմա չեն կարող շահագործել.հաշվառումն արել են, առաջիկայում ցանկը կներկայացնեն կառավարություն:  

Մարզի գլխավոր գյուղատնտեսը տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում ոռոգման նպատակով կօգտագործվեն նաև խմելու ջրի արտեզյան հորերը: Ոռոգման նոր գրաֆիկից էլ, նրա հավաստմամբ, միայն վարունգի նազրվան տեսակի ցանքատարածությունները կարող են վնասվել, երկու օրը մեկ ջրել է պետք: Բանջարանոցային մյուս մշակաբույսերի դեպքում խնդիրներ չեն առաջանա:



11:18 Հունիս 18, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news