Ի՞նչ նոր աղբյուրներ է շահագործելու տարածքային կառավարման նախարարությունը

Ի՞նչ նոր աղբյուրներ է շահագործելու տարածքային կառավարման նախարարությունը

ԷկոԼուր

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարելու վերաբերյալ: Մասնավորապես ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին հանձնարարվեց նշված տարածքներում խմելու և ոռոգման նպատակով ջրամատակարարում ապահովել նոր կամ այլընտրանքային աղբյուրներից:

Այս կապակցությամբ ԷկոԼուրը հարցում ուղարկեց ՀՀ տարածքային կառավարման նախարարին` խնդրելով տեղեկացնել, թե ինչ աղբյուրներից են պատրաստվում ջրամատակարարում իրականացնել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում: Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը էկոԼուրին տեղեկացրեց. «ՀՀ  կառավարության`  Ձեր կողմից նշված որոշումը ներկայումս  գտնվում է  լրամշակման փուլում՝  համաձայն  նիստի ընացքում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի: Որոշման դրույթների վերաբերյալ պարզաբանումներ կներկայացվեն  փաստաթղթի  պաշտոնական հրապարակումից հետո»:

17:44 Սեպտեմբեր 26, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news