Աստղաձոր գյուղի բնակիչները չեն մասնակցել ջրի բաշխման գործընթացին և մնացել են առանց ջուր

Աստղաձոր գյուղի բնակիչները չեն մասնակցել ջրի բաշխման գործընթացին և մնացել են առանց ջուր

ԷկոԼուր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր և Զոլաքար գյուղերի միջև հասունացել է ջրային կոնֆլիկտ ջրի վերաբաշխման արդյունքում: Ջրի վերաբաշխումը կատարվել է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» շրջանակներում` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ֆինանսավորմամբ, երբ Զոլաքար համայնքը ստացել է 15.04.2016 թ. թիվ 000078 ջրօգտագործման թույլտվությունը «Գռան» և «Մեծ ձորի թմբան տակ» կոչվող 4 բնական աղբյուրներից 23,1 լ. վրկ. ջրառ իրականացնելու համար: ՋԹ-ի համար որպես հիմնավորում Զոլաքարը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող շարունակական վերահսկողության` բնակչությանը տրվող խմելու ջրի որակի նկատմամբ արդյունքները: Այս փաստաթղթերը, ինչպես նախկինում`19.05.2015 թ-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից ստացված դիմումը հաշվի առնելով` ՀՀ կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն ընդգրկել է Զոլաքար համայնքը «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» մեջ և իրականացրել համապատասխան աշխատանքներ: Այս ողջ գործընթացում Աստղաձոր գյուղի անունը չի նշվել` չնայած մինչև ջրի վերաբաշխումը Աստղաձորը և Զոլաքարը ջուրը բաշխում էին միմյանց մեջ 5 օր Զոլաքարին, 2 օր Աստղաձորին ժամանակացույցով: Ծրագրի արդյունքում Աստղաձոր գետի ջրհոսքը զգալի նվազեց և Աստղաձորը ստիպված օգտագործում է խորքային հորերի ջուրը խմելու և ոռոգման համար, որը չի բավականացնում համայնքի կարիքներին և որակապես զգալիորեն զիջում է նախկինում ունեցած ջրի որակին:

Աստղաձորի բնակիչները պնդում են, որ իրենց`ջուր ունենալու իրավունքը, որոշումների կայացման գործընթացին մասնակցելու և տեղեկացված լինելու իրավունքները խախտվել են և պահանջում են վերականգնել նախկին ջրաբաշխումը:

18:07 Նոյեմբեր 23, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news