Բնապահպանական փորձաքննությանն է ներկայացվել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման նոր նախագիծ

Բնապահպանական փորձաքննությանն է ներկայացվել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման նոր նախագիծ

ԷկոԼուր

«ՄեգաԷներջի» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարության «Բանապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման նոր, փոփոխված աշխատանքային նախագիծը: ՓՀԷԿ-ը կառուցվելու է Աղստեւ գետի Պաղջուր վտակի վրա:

Հիշեցնենք, որ 2013թ-ի մարտի 26-ին, հաշվի չառնելով լայն հասարակակայնության բողոքը, ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն տվեց «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծին, եւ ՓՀԷԿ-ի շինարարությունը մեկնարկեց: Նոր նախագծի առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը ԷկոԼուրի հետ զրույցում պարզաբանեց. «Նախագծում փոփոխություններ են եղել, իսկ յուրաքանչյուր փոփոխություն ենթադրում է, որ նախագիծը պետք է կրկին ներկայացվի նոր բնապահպանական փորձաքննության»:

ՓՀԷԿ-ը կառուցվում է Իջեւանի արգելավայրի տարածքում եւ հարակից է Արջատխլենու արգելավայրին, ինչի մասին նախորդ նախագծում խոսք չկար: Նախորդ նախագծում նշված էր, որ շինարարության ժամանակ ծառահատումների անհրաժեշտություն չի լինելու, քանի որ խողովակաշարն անցնելու է ավտոճանապարհին զուգահեռ: Մինչդեռ խողովակաշարն անցնում էր անտառապատ եւ դժվարանցանելի վայրով, եւ բավականին ծառեր շինարարության ժամանակ արմատախիլ են արվել: ՓՀԷԿ-ի կառուցման վայրը նաեւ սողանքային գոտում է: 2013թ-ի հունիսի 3-ին ՓՀԷԿ-ի  տարածքում 30 տոննա կշռով ժայռաբեկորը ընկել է էքսկավատորի վրա եւ սպանել Էքսկավատորի երիտասարդ վարորդին:

Թե ինչ փոփոխություններ են արվել նոր նախագծում եւ երբ կլինեն հասարակական լսումները, դեռ հայտնի չէ. Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում դեռ տեղադրված չէ ոչ նախագիծը, ոչ հասարակական լսումների օրը:

17:56 Փետրվար 10, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news