ԷկոԼուր
Քրեական գործ է հարուցվել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծման, փորձաքննության և շինարարության ընթացքում թույլ տրված ակնհայտ իրավախախտումների վերաբերյալ։ Այս մասին Համահայկական բնապահպանական ճակատին (ՀԲՃ) տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնից:
Հիշեցնենք, որ ՀԲՃ-ն 2013 թ. մայիսի 22-ին «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի հարցով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանություն և գլխավոր դատախազություն: ՀՀ Տավուշի մարզի դատախազությունը մերժել էր քրեական գործի հարուցումը: Դեկտեմբերին ՀԲՃ-ն բողոքարկել է մերժումը եւ դիմել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունքներով հանդես կգան գործընթացին մասնակից բնապահպանները և այլ քաղաքացիներ:
«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը կառուցվում է «Մեգաէներջի» ՍՊ ընկերության կողմից:
Հունիս 02, 2014 at 16:27