ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է Ազատ գետի հունի մեջ կառուցված ավազանների վերաբերյալ ահազանգը:
Պարզաբանման մեջ նշված է.
«Սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, որում ասվում էր, որ Գողթ և Գառնի համայնքների հարակից Ազատ գետի հունի մեջ կառուցված են ջրավազաններ: Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ջրավազանային տարածքային կառավարման բաժնի աշխատակիցների կողմից իրականացված զննության արդյունքում պարզվել է, որ տվյալ վայրում առանց համապատասխան թույլտվության (ապօրինի) Գողթ համայնքի վարչական տարածքում կառուցված է ձկնաբուծարան։
Վերոհիշյալ՝ 2.5 հա հողատարածքը պատկանում է Գրիգոր Գրիգորյանին, որից 0.5 հեկտարի վրա վերջինս ապօրինի ձկնաբուծական գործունեություն է ծավալել, ինչի համար համայնքապետարանի կողմից տուգանվել է 100.000 դրամով՝ հողի նպատակայնությունն ապօրինի փոխելու համար։
Ջրավազանային տարածքային կառավարման բաժնի աշխատողների կողմից պատրաստվում են համապատասխան նյութեր՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին փոխանցելու նպատակով»:
Ապրիլ 01, 2019 at 15:42