Ոստիկանությունը պատասխանել է Աստղաձոր համայնքի բնակիչների բողոքին

Ոստիկանությունը պատասխանել է Աստղաձոր համայնքի բնակիչների բողոքին

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչները զրկվել են իրենց խմելու և ոռոգման ջրի հիմնական աղբյուրից՝ Աստղաձոր գետից: ԷկոԼուրի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ դեպի համայնք մտնող գետի հունը գրեթե ցամաքել է, ջուրն ամբողջությամբ տեղափոխվել հարևան Զոլաքար համայնք «Համայնքների գյուղատնեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրերի իրականացման արդյունքում:  2016 թ. Զոլաքար համայնքին տրվել է ջրօգտագործման թույլտվություն՝ Զոլաքար համայնքի վարչական տարածքում գտնվող «Գռան» և «Մեծ ձորի թմբան տակ» կոչվող բնական 4 աղբյուրներից 23.1 լ/վրկ ջուր օգտագործելու համար:

Խնդրի կարգավորման նպատակով Աստղաձորի մի խումբ բնակիչներ 2018 թ. հոկտեմբերի 14-ին նամակով դիմել էին  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով վերականգնել  ջրի նկատմամբ իրենց խախտված իրավունքները, քննություն իրականացնել, բացահայտել բոլոր անօրինակություններն ու չարաշահումները:

Աստղաձորցիների համոզմամբ, ծրագրի նախագծման և իրականացման ընթացքում հաշվի չեն առնվել Աստղաձոր համայնքի շահերը, ոտնահարվել են ջրի նկատմամբ ունեցած իրենց իրավունքները՝ չեն եղել քննարկումներ, հանրային լսումներ: «Աստղաձոր գետից և ակունքներից Զոլաքար համայնքին տրամադրված ջրամատակարարման բոլոր թույլտվությունները կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով», - գրել էին աստղաձորցիները ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում:

Ի պատասխան ՀՀ  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետ, փոխգնդապետ Ա. Մելքոնյանը 2018 թ. դեկտեմբերի 6-ին աստղաձորցիներին ուղարկած նամակում նշել է, որ  աստղաձորցիների մատնանշած խախտումները չեն հաստատվել, և որ այս խնդիրը կարող են լուծել իրավական կարգով՝ դիմելով համապատասխան դատարան հարցը կրում է քաղաքացիաիրաական բնույթ և բնակիչները կարող են դիմել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 



17:17 Ապրիլ 10, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news