Տեսչական մարմինը Դիլիջանի խմելու ջրի ուսումնասիրություն կկատարի

Տեսչական մարմինը Դիլիջանի խմելու ջրի ուսումնասիրություն կկատարի

ԷկոԼուր

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրի խնդրի առնչությամբ Կառավարությանն առընթեր առողջապահական տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ: Այս մասին նշված է Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այս օրերին Դիլիջանի բնակիչներն ահազանգում են, որ տներում ծորակներից շագանակագույն ջուր է հոսում:

Տավուշի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ գրված է. «Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել խմելու ջրի որակի վերաբերյալ։ Դիլիջան համայնքի ղեկավարի գրության հիման վրա, Տավուշի մարզպետարանի կողմից գրություն է ուղարկվելսպասարկող «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին՝ պարզաբանումներ խնդրելով ջրի պղտորության, ջրամատակարարման գրաֆիկի խախտումների և դրանց լուծմանտարբերակների վերաբերյալ: Կառավարությանն առընթեր առողջապահական տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով նախատեսվել էվարչական վարույթ։ Հրավիրվել է փորձագետ, և ապրիլի 22-25-ն իրականացվելու են ուսումնասիրություններ։ Արդյունքների ամփոփումից հետո Տավուշիմարզպետարանին կտրամադրվի տեղեկատվություն, որի հիման վրա կձեռնարկվեն կոնկրետ գործողություններ»։

Հիշեցնենք, որ խնդրի առնչությամբ «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանն ԷկոԼուրին հայտնել է. «Դիլիջանի ջրի մաքրմանկայանը շատ հին է, մաքրման հզորությունը՝ թույլ: Գարնան ու աշնան ամիսներին ակտիվ ձնհալների և առատ տեղումների ժամանակ դեպի կայան բավական մեծ քանակի պղտորջուր է հոսում: Մաքրման կայանում տեղակայված ֆիլտրերը չեն կարողանում ջրի մաքրման խնդիրը լիարժեք լուծել: «Վեոլիա Ջուր» ընկերությունը նախորդ տարի Դիլիջանի ջրիմաքրման կայանում նոր տեխնոլոգիաներ է դրել, որպեսզի ջրի հնարավորինս խորքային մաքրում ապահովվի: Դեկտեմբերից հետո ջրի որևէ խնդիր չենք ունեցել: Վերջին օրերինակտիվ ձնհալ է, շատ մեծ քանակությամբ պղտոր ջուր է գալիս: Կայանը չի կարողանում դա մաքրել: Ջրանջատումները դրանով են պայմանավորված: Գտնում ենք, որ ավելի լավ էջուր չտանք, քան թե վտանգենք մարդկանց առողջությունը: Փորձում ենք 4-ժամյա մատակարարաման գրաֆիկ կազմակերպել Դիլիջան քաղաքում»: Նա նշել է, որ խնդիրն արմատապես լուծելու համար Դիլիջանում պետք է ջրի նոր մաքրման կայան կառուցել: Կայանը պետք է կառուցի հայկական կողմը: Իսկ «Վեոլիա ջուր» ընկերության ներդրումային միջոցները պետք է ուղղվեն միայն իրենց վարձակալության հանձնված համակարգը շահագործելուն, պահպանելուն և վերանորոգելուն:

16:01 Ապրիլ 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news