Սևանա լիճը մաշտաբային ծաղկել է. արբանյակային լուսանկարներ

Սևանա լիճը մաշտաբային ծաղկել է. արբանյակային լուսանկարներ

ԷկոԼուր

Սևանա լիճն այս տարի մաշտաբային ծաղկել է: ՀՀ բնապահպանության (ներկայում Շրջակա միջավայրի) նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը հրապարակել է ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ լճի վիճակը պատկերող արբանյակային լուսանկարներ, որոնցում Մեծ Սևանը և Փոքր Սևանը կանաչ գույն ունեն: Բնապահպանները կրկին ահազանգ են հնչեցնում և նշում, որ լճի վիճակը նախկին տարիներին արված լրացուցիչ ջրբացթողումների և լճի մակարդակի նվազման հետևանք է:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս Սևանա լիճը ծաղկել էր: Ըստ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի՝ մակարդակի նվազման հետևանքով լճում ավելանում է օրգանական նյութերի կոնցենտրացիան, ինչն էլ նպաստում է լճի ծաղկմանը:

Նշենք, որ ս.թ. հուլիսի 2 -ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.81 մ: Նախորդ տարի նույն օրվա դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.82 մ:

Մեծ Սևան

Փոքր Սևան

16:15 Հուլիս 03, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news