Գետահովիտցիները 1 տարվա ընթացքում փոխեցին իրենց կարծիքը 180 աստիճանով

Գետահովիտցիները 1 տարվա ընթացքում փոխեցին իրենց կարծիքը 180 աստիճանով

Էկոլուր

ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում «Մեգաէներջի» ՍՊ ընկերությունը նախատեսում է կառուցել «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը: ՓՀԷԿ-ը կառուցվում է Պաղջուր գետի վրա, որը Աղստև գետի ձախ վտակն է:

ԷկոԼուրի լրագրողները 2014 թ. Գետահովիտ համայնքում անցկացրեցին սոցիալական հարցում ՓՀԷԿ-ի վեաբերյալ:

Ի տարբերություն 2013թ., երբ ՓՀԷԿ-ի հասարակական լսումների ժամանակ 1100 գետահովիտցի  դեմ  քվեարկեց ՓՀԷԿ-ի կառուցմանը, ներկայումս բոլոր հարցվածները կողմ արտահայտվեցին: Ընդ որում, նրանցից ոչ մեկ համոզված չէ, որ ՓՀԷԿ-ը չի ազդի իրենց ջրամատակարարման վրա:

8 հոգի կարծում է, որ եթե ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ը չաշխատի, ապա  գյուղատնտեական արտադրանքի վրա ազդեցություն չի ունենա: 2-ը գտնում է` կունենա:

Այն հարցին, թե նկատել են արդյոք ձկան պաշարների նվազում, 6-ը պատասխանեց. «ոչ», 2-ը նշեց` գետում արդեն ձուկ չկա:

Հարցվածներից 5-ը կարծում է, որ եթե ընկերությունը խղճով աշխատի, ապա իրենց կյանքի որակը կփոխվի դեպի լավը. ընկերությունը գյուղացիներին խոստացել է ապահովել աշխատանքով, լուսավորության հարց լուծել, օգնություն տրամադրել:

Իսկ այն հարցին, թե ՓՀԷԿ-ը կազդի՞ արտագաղթի վրա,  գյուղացիները պատասխանեցին. «Եթե աշխատանքով ապահովեն, մարդիկ չեն գնա»:


Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Ապրիլ 24, 2014 at 17:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր