Այս տարի Ազատի ջրամբարը գրեթե 100 տոկոսով լցված է

Այս տարի Ազատի ջրամբարը գրեթե 100 տոկոսով լցված է

ԷկոԼուր

Սույն թվականի մայիսի 17 դրությամբ Ազատի ջրամբարի լցվածությունը գրեթե 100 տոկոսով ապահովված է: Ջրամբարի տարողությունը 70 միլիոն խմ է, այն լցված է 68,4 միլիոն խմ ջրով: Ջրամբարի մակարդակի բարձրացումը հաստատեցին նաեւ Ազատի ջրամբարի ձկնորսները՝ նշելով, որ նախորդ տարի ջրի մակարդակը շատ ցածր էր: Ձկնորսները նաեւ անհանգստություն հայտնեցին, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման դեպքում Ազատի ջրամբարը, որի ջրով ոռոգվում են մոտակա համայնքների հողերը, չի լցվի:

Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ Քաղցրաշենի ծրագրի իրականացման դեպքում Արարատի 12 համայքներ է տարվելու 300 լիտր/վ ջուր: «Եթե 300 լիտր այստեղից խողովակով տանեն, Ազատի ջրամբարից 300 լիտր պակաս բաց կթողնեն»,- ասաց նա: Մինչդեռ Քաղցրաշենի ծրագրում նշված չէ, թե որքան ջուր կտարվի Արարատի մարզ եւ ինչ ազդեցություն կկրի Ազատի ջրամբարը:

18:27 Մայիս 17, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news