Հայաստանը դառնում է ավելի սակավաջուր

Հայաստանը դառնում է ավելի սակավաջուր

Աննախադեպ իջել է Սևանա լճի մակարդակը: Դեկտեմբերի 2-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.33մ, ինչը 13 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: Մերկացել են տարածքները, որոնք երկար տարիներ ծածկված էին ջրով, և այնտեղ բնադրվող կենդանական աշխարհը ոչնչացման վտանգի տակ է: Ճահճացումը կանխարգելող  հատակային ջրի շերտի՝ հիպոլիմնիոնի ձևավորման մասին, որը կարող է ձևավորվել լճի մակարդակի 1903.5մ նիշից ավելի  բարձրանալուց հետո, խոսք անգամ չկա:

Տեղի է ունենում հետևյալը: Մեր երկիրը, ինչպես նաև հարևան տարածքները, կրում է կլիմայի փոփոխության հետևանքները: Շուրջ 6 ամիս տեղումներ չեն եղել, ջրամբարները ցամաքել են, գետերը կրում են ոչ միայն ջրի սեզոնային դեֆիցիտի բեռը, այլև ցամաքում են ջրային ռեսուրսների բաշխման հետևանքով: Ջրային քաղաքականությունը հաշվի չի առնում կլիմայի փոփոխության սցենարները, որոնք դառնում են ավելի ու ավելի սպառնացող: Եղանակի տեսութունները փոփոխական են, բայց գլոբալ գործընթացները ոչ ոք չի չեղարկել:  Մեզ անհրաժեշտ են հրատապ լուծումներ և համալիր ծրագիր, որը պահանջելու է քաղաքական որոշումներ:

Դեկտեմբեր 02, 2022 at 16:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր