Արարատյան դաշտի ձկնաբուծարանների ջրի ծախսը վերահսկելու համար կտեղադրվի ավտոմատ կառավարման համակարգ

Արարատյան դաշտի ձկնաբուծարանների ջրի ծախսը վերահսկելու համար կտեղադրվի  ավտոմատ կառավարման համակարգ

ԷկոԼուր

2018թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը ավտոմատ կառավարման համակարգ կներդնի Արարատյան հարթավայրում` մշտադիտարկելու Արարատյան արտեզյան ավազանի ձկնաբուծարանների ջրօգտագործումը:  

«Այս տարի մեր հիմնական անելիքները միտված են լինելու ավտոմատ կառավարման համակարգի ներդմանը բոլոր խորքային հորերի վրա: Առաջին փուլով ձկնաբուծական տնտեսություններում է դրվելու: Մրցույթը կայացել է, և  մոտ օրերս մենք նախարարությունում կունենանք կենտրոնացված համակարգը, որը դաշտում առկա տվիչներից տեղեկատվությունը կվերցնի և հնարավոր կլինի մեկ պատուհանով մշտադիտարկում իրականացնել բոլոր այն կետերում, որտեղ սարքերը տեղադրված են»,- փետրվարի 7-ին «Արմենպրես» մամուլի սրահում  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Նա նշեց, որ  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության ընթացքում 2018թ-ին 50 հոսքաչափական սարքեր են տեղադրվելու ձկնաբուծական խոշոր տնտեսություններում: Կա նաև պայմանավորվածություն մասնավորի հետ և իրենց կողմից նույնպես տեղադրվելու են հոսքաչափական սարքեր: «Դա թույլ կտա միավոր ժամանակի ճշգրտությամբ ջրօգտագործման ծավալները հստակ արձանագրել, սա էլ իր հերթին կբերի կառավարման արդյունավետությանը»,- ասաց Խաչիկ Հակոբյանը:

Նա նշեց, որ 2017թ-ին լուծարման, կոնսերվացման, փականային ռեժիմի բերման աշխատանքների արդյունքում ձկնաբուծարաններում օգտագործվող ջրաքանակի խնայողությունը կազմում է 23 տոկոս: «Խնայած ջուրը ավելին է, քան 5000 լիտր վայրկյանը: Այս ցուցանիշը համեմատելի է Երևանի մեկ տարվա ջրօտագործման ծավալի հետ»,- ասաց Խաչիկ Հակոբյանը:

19:05 Փետրվար 07, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news