Ուշադրություն. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է բարձր, խորհուրդ է տրվում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

Ուշադրություն. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է բարձր, խորհուրդ է տրվում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

mes.am

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 23-ին` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 23-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.40C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`    16.20C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.60C

12:38 Հուլիս 23, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news