Ահա և առաջին ձյունը

Ահա և առաջին ձյունը

Ահա և առաջին ձյունը: Հայաստանում կտրուկ ջերմաստիճանի անկումը պայմանավորված է արկտիկական սառը օդային հոսանքների ներթափանցմամբ, որոնք ուղեկցվում են ձյան տեղումներով: Գրեթե բոլոր բարձրադիր գոտիներում տեղացել է առաջին ձյունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ օդում սպասվում է 0…-3, իսկ հողի մակերևույթին` -4…-5 աստիճան ցուրտ։
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.10C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.70C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.20C

Լուսանկարը` Նարեկ Միրզոյանի

Հոկտեմբեր 27, 2018 at 14:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր