Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

mes.am

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 31-ի և սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.00C (2006 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`    9.70C (1988 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.00C

18:41 Օգոստոս 31, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news