Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

mes.am

Հանրապետության տարածքում`

Հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-16-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան տեսքով:

Երևան քաղաքի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`  11.50C (1981 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`     -22.70C (2008 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.10C

01:32 Հունվար 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news