Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

mes.am

Հանրապետության տարածքում`

Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:

Երևան քաղաքի մարտի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.00C (1977 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`    -19.30C (1985 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.60C

13:17 Մարտ 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news