Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

www.mes.am

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 5-ի կեսօրից հետո, 6-7-ը, 9-10-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Մայիսի 5-ի կեսօրից հետո, 6-7-ը, 9-10-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝    31.00C (1971 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝        1.60C   (1986 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝    15.30C

Մայիս 05, 2020 at 16:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր