Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

www.mes.am

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 26-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կբարձրանա 2-3, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 24-ի ցերեկը, 25-26-ը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ:

Երևան քաղաքի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝    37.60C   (1985 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝       9.40C  (1969 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝   23.40C

Հունիս 24, 2020 at 14:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր